Նիկոլաեւում բնակելի տան պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել:

Այդ մասին UNIAN-ին հաղորդել են Ուկրաինայի ՆԳՆ Հասարակայնության հետ կապերի ղեկավարությունում: Քրեական գործ է սկսվել 270-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (սահմանադրությամբ սահմանված հրդեհային անվտանգության պահանջների խախտում):

ՆԳՆ-ում նշել են, որ հաստատվում է նաեւ այրվածքներով հիվանդանոց հոսպիտալացված տղամարդու անձը: Տան բնակիչների խոսքերով, հենց նա էր ապրում բնակարանում, որտեղ պայթյուն է տեղի ունեցել: Դեպքի վայրից տղամարդը փորձել է փախչել, սակայն հարեւանները թույլ չեն տվել:

Իրավապահ մարմինների կողմից հաստատվել է, որ բնակարանի 4 բնակիչներից երկու մեծահասակ եւ մեկ երեխա գտնվում են հարեւան շրջանում: Բնակարանի տիրուհու՝ 50 ամյա կնոջ ներկայիս բնակության վայրը ճշտվում է: Փրկարարները մաքրում են կույտերը, փնտրում են մարդկանց, որոնք կարող են պանելների տակ գտնվել: