Նիգերիայի կենտրոնական բանկի նախկին նախագահ Լամինդո Սանուսին դարձել է հյուսիսային Կանո նահանգի նոր էմիր, այն բանից հետո, որբ հուլիս 6-ին մահացավ առավել ազդեցիկ իսլամական առաջնորդներից մեկը՝ Ադի Բայերոն:
Սանուսին՝ մահացած էմիրի եղբոր թոռն է, երկրորդ մուսուլմանական առաջնորդը իր ազդեցությամբ Նիգերիայում սուլթան Սոկոտոյից հետո, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍԸ»:
Այս տարվա փետրվարին Նիգերիայի նախագահ Գուդլակ Ջոնաթանը պաշտոնանկ է արել Սանուսիին «ֆինանսական անխոհեմ գործողությունների եւ խախտումների համար»: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ գլխավոր բանկիրը մեղադրել է Նիգերի ազգային նավթային կորպորացիային 20 մլրդ դոլարի ոչ ճիշտ օգտագործման համար:
83 տարեկան հասակում քաղցկեղից մահացած Բայերոն Նիգերիայի հյուսիսը ահաբեկած «Բոկո հարամ» իսլամիստական խմբավորման հակառակորդ էր: Ահաբեկիչների կողմից առեւանգված էմիրը հայտարարել է, որ ոչ մի ընդհանուր բան չունի իսլամի հետ:





























