Ուկրաինայի Նիկոլաեւ քաղաքի բարձրահարկ շենքերից մեկում հնչած պայթյունի հետեւանքների վերացմանն ուղղված փրկարարական աշխատանքների ընթացքում երրորդ հարկի ավերակների` երկաթբետոնե շինվածքների եւ պահարանի տակ անկենդան մարդու մարմին է հայտնաբերվել: Տեղեկությունը լրագրողներին է հաղորդել Ուկրաինայի ԱԻ պետական ծառայության Նիկոլաեւի երկրամասի գրասենյակի տնօրեն Մաքսիմ Գրիցանենկոն:
Այս պային, քանի դեռ ավերակների մաքրման աշխատանքներ են ընթանում, դեռեւս հնարավոր չէ մահացածի ինքնությունը հաստատել: Գրիցանենկոյի խոսքով, մեծ քանակությամբ փոշին եւ երկաթբետոնե շինվածքները բարդացնում են փրկարարների աշխատանքը, հաղորդում է ՆիկՎեստի գործակալությունը:
Փրկարարական աշխատանքներին շուրջ 140 մարդ է ներգրավված, որոնցից 67-ը ԱԻ պետական ծառայության աշխատակիցներ են:
Հիշեցնենք` հունիսի 9-ի վաղ առավոտյան պայթյուն էր հնչել Նիկոլաեւի Լենինյան շրջանի Մոլոդոգվարդեյսկի փողոցի վրա գտնվող բարձրահարկ շենքերից մեկում, որի արդյունքում վերջին հարկերի 2 բնակարան է վնասվել:





























