Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան «չի փախչի» Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցությունից: Ըստ նրա` ԵՏՄ-ն մեծ հեռանկարներ ունի, ասել է նա Սերբիայի լրատվամիջոցներին:
«Երեք պետությունների միջեւ պայմանագրի կնքման փուլում իսկ արդեն դրա նկատմամբ հետաքրքրությունն ահռելի է: Ես չեմ խոսում Չինաստանի մասին. մենք արդեն համագործակցում ենք նրա հետ: Այսօր Վիետնամը, Հնդկաստանը հայտարարել են այդ մասին, այլ պետություններ եւս: Վստահ եմ, որ Ուկրաինան էլ չի փախչի համագործակցությունից … Եվ դա ճիշտ է, քանի որ ուժի նոր կենտրոն է ծագում: Հնարավոր է, սա հավելյալ ներդրում է աշխարհի բազմաբեւեռայնությունում», — Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը, փոխանցում է «Ռոսբալտը»:
Լուկաշենկոն կարծում է, որ ԵՏՄ-ն մեծ հեռանկարներ ունի: Սակայն, ըստ նրա, որպեսզի այլ երկրներ ցանկանան անդամակցել այս միությանը, պետք է լավ հեռանկարներ ներկայացնել տնտեսության ոլորտում:
Արդեն ասվել է, որ ԵՏՄ-ի ստեղծման մասին պայմանագիրը ստորագրվել է մայիսի 29-ին Աստանայում՝ Ղազախստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ: ԵՏՄ-ի ստեղծումը ՄՄ երկրներին անդամակցության բարձր մակարդակի է դուրս բերում: Այդկերպ ավարտվում է ԱՊՀ տարածքում ընդհանուր խոշոր շուկայի ձեւավորումը:





























