«Միսս Թայլանդը» հրաժարվել է իր տիտղոսից սոցիալական ցանցերում երկրում քաղաքական իրավիճակի վերաբերյալ սկանդալային ձայնագրությունների հետեւանքով:
Վելերի Դիտսայաբութը իր տիտղոսը ստացել էր մայիսին:
Դրանից մի քանի ամիս առաջ գեղեցկուհին իր ֆեյսբուքյան էջում վարչապետ Ինգլակ Չինավատի համախոհներին անվանել է «չար ակտիվիստներ» եւ ավելացրել, որ նրանց բոլորին պետք է պատժել, հաղորդում BBC-ի ռուսական ծառայությունը:
Սոցիալական ցանցերում քննադատությունն ու ճնշումը ստիպել են «Միսս Թայլանդին» հրաժարվել թագից:
Մայիսի վերջին երկրում հեղաշրջում է տեղի ունեցել, որի արդյունքում իշխանությունն անցել է զինվորականներին: Վարչապետ Ինգլակ Չինավատը հրաժարական է տվել, նրան եւ իր վարչախմբի 4 անդամներին մեղադրում են կաշառակերության մեջ:





























