Թուրքիա կատարած այցի ժամանակ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել է, որ Իրանի եւ Թուրքիայի միջեւ երկաթուղային խոշոր նախագծեր իրականացնելու համաձայնագրեր է ստորագրվել։
Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ Անկարայում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի միջեւ հանդիպումից հետո երկու ղեկավարները պատասխանել են լրագրողների հարցերին։
Իրանի նախագահը նշել է, թե հանդիպման ժամանակ մեծ կարեւորություն էտրվել Թուրքիա-Իրան տնտեսական հարաբերությունների զարգացմանը եւ նախատեսվում է ներկա 15 մլրդ դոլար առեւտրաշրջանառությունը հասցնել 30 մլրդ-ի։
Ռոհանին նաեւ խոսել է երկու երկրների միջեւ խոշոր երկաթուղային նախագծերի մասին՝ շեշտելով, որ դրանք օգտակար կլինեն նաեւ տարածաշրջանի մյուս երկրների համար եւս։ Իրանի նախագահը շեշտել է, թե Թուրքիայի հետ ստորագրված համաձայնագրերը նախատեսում են Պարսից ծոցից մինչեւ Սեւ ծով եւ Միջերկրական ծով երկաթգծով ապահովել։




























