Իսպանիայի հարավում վթարի ենթարկված «Eurofighter Typhoon» կործանիչի օդաչուն զոհվել է: Այդ մասին հաղորդում է «Europa Press» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության ներկայացուցչին:

Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի  Իսպանիայի հարավում Սեւիլիա քաղաքին մերձակա Մորոն ռազմաօդային բազայում: Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ զոհված օդաչուն իսպանական ՌՕՈւ կապիտան էր, նրա անունը չեն հայտնում, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Վթարը տեղի է ունեցել թռիչքից անմիջապես հետո, երբ օդաչուն սովորական մարզական թռիչք էր իրականացնում: Սկզբում ինքնաթիռը վեր է բարձրացել, հետո ակնթարթորեն ընկել գետնին:

Վթարի պատճառները դեռ հայտնի չեն: