Մալազիան 8,6 մլն դոլար է ծախսել ռադարներից անհետացած «MH370 Boeing 777»-ի որոնման համար, հաղորդում է ամերիկյան «NBC» հեռուստաալիքը:
239 ուղեւորով անհետացած «MH370» չվերթի որոնումները շարունակվում են մարտի 8-ից եւ արդեն ճանաչվել են ավիացիայի պատմության ընթացքում ամենաթանկարժեքը: Փորձագետները ենթադրում են, որ ապագայում որոնման աշխատանքների վրա ծախսվող գումարը կարող է հասնել հարյուրավոր միլիոն դոլարի, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
«8,6 մլն դոլարը միայն այն գումարն է, որը ծախսել են մալազիական գործակալությունները, մենք չգիտենք, թե որքան են ծախսել մյուս երկրները»,- լրագրողներին է պատմել Մալազիայի քաղավիացիայի վարչության ղեկավար Աժարուդին Աբդուլ Ռահմանը:
«Boeing 777-200»-ը, որն իրականացնում էր Կուալա-Լումպուր-Պեկին չվերթը, ռադարներից անհետացել է մարտի 8-ի գիշերը: Օդանավում գտնվել է մոտ 240 մարդ: Ինքնաթիռը մինչեւ հիմա դեռ չի հայտնաբերվել:





























