Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան բացումը կնպաստի երկու երկրների միջեւ մշակութային փոխանակություններին: Այդ մասին հայ լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիկահիտո Հարադան(նստավայրը Մոսկվայում):
Ինչպես հաղորդում էին նախկինում, Ճապոնիամ ծրագրում է հաջորդ տարի հունվարին Հայաստանում դեսպանատուն բացել:
Դեսպանի գլխավորությամբ պատվիրակությունը ժամանել է Երեւան հայ-ճապոնական գիտա-կրթական, մշակութային «Հիկարի» կենտրոնի նոր շինության բացման արարողությանը մասնակցելու համար: Շենքի վերանորոգումն իրականացվել է ճապոնական կողմի հովանավորությամբ: «Ուրախ եմ, որ Ճապոնիայի կառավարությունը կարողացավ ֆինանսավորել կենտրոնի ստեղծումը: «Հիկարի» կենտրոնը մեծ ներդրում է կատարել Հայաստանում ճապոնական մշակույթի տարածման գործում»,- ընդգծել է դեսպանը:





























