Կորեայի Հանրապետության նախագահ Պակ Կին Խեն հարավկորեական առաջավոր թերթերից մեկի՝ «Չունան Իլբոյի» նախկին լրագրողին առաջադրել է երկրի վարչապետի պաշտոնում:
Այժմ Ազգային Ասամբլեան (խորհրդարանը) պետք հաստատի վերջինիս թեկնածությունը: Ներկայումս վարչապետի պաշտոնը շարունակում է զբաղեցնել Չոն Խոն Վոնը, ով իր հրաժարականն է խնդրել «Սեւոլ» լաստանավի փլուզումից հետո, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Հարավային Կորեայի նախագահը նաեւ առաջարկել է Ճապոնիայում ԿՀ-ի դեսպանին գլխավորել երկրի գլխավոր հետախուզական ծառայությունը:





























