Գերմանիայի արեւմուտքում գտնվող Հյուսիսասյին Ռեյն - Վեստֆալիա երկրամասում ամպրոպի պատճառով հինգ մարդ է մահացել:

Մահվան դեպքերից երեքը Դյուսելդորֆում են գրանցվել, որտեղ քամուց արմատախիլ եղած ծառը տներից մեկի վրա է տապալվել, հաղորդում է Gazeta.ru-ն:

Չորրորդ զոհը Քյլոնում է գրանցվել. այստեղ եւս հեծանվորդի վրա ծառ է ընկել: Եւս մեկ մարդու մարմին Էսսենում են հայտնաբերել: Զոհերի թվի վերաբերյալ տեղեկությունները վերջնական չեն: