Մեխիկոյի քաղաքային խորհուրդը քվեարկել է կրկեսային ներկայացումներում կենդանիների օգտագործման արգելման համար, հաղորդում է Associated Press-ը: Այսպիսով, մայրաքաղաքը Մեքսիկայի վերջին վայրն էր, որտեղ դրվել է այդ արգելքը: Օրենքի խախտման համար տուգանքը կազմում է 45 հազար դոլարից մինչեւ 60 հազար դոլար:

Այդ օրենքը տարածվում է դելֆինների մասնակցությամբ ջրային շոուների, ցլամարտերի եւ ավանդական մեքսիկական ձիարշավի վրա: Մեքսիկական կրկեսի ներկայացուցիչ Սթիվեն Փեյնը, հայտարարել է, որ քանի որ իրենց միջոցառումները չեն վերաբերում վերոթվարկյալներից եւ ոչ մեկին, ուստի դրանք «որոշակիորեն կեղծավոր» տեսք ունեն: Նրա խոսքերով, Ringling Bros կրկեսը պատրաստ է համագործակցել իշխանությունների հետ կենդանիների պաշտպանության եւ կրկեսային ծրագրերում դրանց արգելքի չեղարկման պայմաններում, հաղորդում է Lenta.ru-ն:

Կրկեսային հանրությունում կարծում են, որ կենդանի-արտիստների հետ նրանք մարդասիրաբար են վերաբերվում, իսկ դրանցից ոմանք նույնիսկ հաճույք են ստանում ներկայացումներից: Սակայն  կենդանիների պաշտպանները պնդում են, որ հաճախ նրանց վատ պայմաններում են պահում եւ ստիպում մասնակցել ներկայացումներին: