Ալժիրի բնակչուհին Փարիզի մետրոյում ածելիով ուղեւորների վրա է հարձակվել, գրում է Le Parisien-ը:
Հունիսի 8-ին «Բոբինյի-Պաբլո Պիկասո» կայարանում ածելիով զինված հղի կինն իր առջեւ կանգնած տղամարդու վրա է հարձակվել` կոկորդի հատվածում վերք պատճառելով: Այնուհետեւ նա եւս չորս ուղեւորի` ձեռքերի, դեմքի եւ պարանոցի ուղղությամբ հարվածներ է հասցրել: Բարեբախտաբար, լուրջ վնասներ չեն գրանցվել` վերքերը խորը չեն եղել, տեղեկացնում է Lenta.ru-ն:
Միջադեպից քիչ անց ագրեսիվ կինը ձերբակալվել է: Բժշկական քննությամբ պարզվել է, որ Ալժիրի բնակչուհին հոգեկան խնդիրներ ունի: Ոստիկանության տվյալներով, ուղեւորների մեջ վիճաբանություն է եղել` նստատեղի համար:
Միջադեպի պատճառով մետրոյի գծի երթեւեկությունը մի քանի րոպեով դադարեցվել է:





























