Չինաստանում մեկ տոննա ոսկու ձուլակտորներ են առեւանգել: Սա տեղի մամուլը բնորոշել է որպես «տասնամյակի կողոպուտ»:

Չինացի գործարար Չժաո Ցզինցզյունը, որը մասնագիտացած է ոսկին Աֆրիկայից Չինաստան ուղարկելու գործում,  998 կգ ոսկու ձուլակտորների կորուստ է հայտնաբերել՝  38 մլն դոլարին համարժեք:

Ոսկու վերջին խմբաքանակը՝ ոսկու ձուլակտորներով 14 ճամպրուկ, որը Գանայից Հոնկոնգ էր ուղարկվել, վերջնակետ հասել  էր ապրիլին եւ այդ օրվանից պահվում էր հատուկ պահեստում, գրում է  Vesti.ru-ն:

Կորուստը հայտնաբերվել է միայն հունիսի սկզբին, երբ ցանկացել էին վերավաճառել ոսկին: Գնորդին մատակարարելիս հայտնաբերել էին, որ ճամպրուկներում մետաղի ջարդոն է:

Համաձայն իրավապահների վարկածի՝ ոսկին բերվել է Չինաստան, սակայն, չնայած հսկողությանը, ճամպրուկները կարողացել են ինչ-որ կերպ փոխել: