Եգիպտոսի հնությունների հարցերով նախարարությունում հաղորդել են, որ իսպանացի հնագետների խումբը հայտնաբերել է փարավոնի մեծ գերեզման, գրում է The Guardian-ը:
Արտաքին տեսքից դատելով՝ գերեզմանը, հավանական է, կառուցվել է թագավորական ընտանիքի անդամի կամ բարձրաստիճան պետական գործչի համար:
Նախարարությունում նաեւ հաղորդել են, որ գերեզմանը, հավանական է, ստեղծվել է 4000 տարի առաջ եւ պատկանել Լուքսորում Եգիպտոսի 11-րդ դինաստիայի առաջնորդին:
«Նրա լայն մակերեսից մենք կարող ենք եզրակացնել, որ գերեզմանը ստեղծվել է թագավորական ընտանիքի անդամի կամ բարձրաստիճան պետական գործչի համար», - բացատրել է նախարար Մոհամեդ Իբրահիմը, հաղորդում է MIGnews.ru-ն:





























