Պակիստանի Կարաչի քաղաքի Ջիննա օդանավակայանի անվտանգության ծառայության ճամբարի վրա հերթական հարձակումն  է իրականացվել, հաղորդում է Dawn թերթը:

Օդանավակայանը փակվել է, բոլոր թռիչքները՝ կասեցվել: Օդանավակայանի վրա հունիսի 9-ի գիշերը հարձակման հետեւանքով զոհվել է 21 մարդ, 10 զինյալներ չեզոքացվել են: Հարձակման համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Տեհրիկ-ի-Թալիբան Պակիստան» ահաբեկչական շարժումը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Հարձակման հետեւանքով 7 սպանվածների մարմինները երեքշաբթի առավոտյան դուրս են բերվել տերմինալի սառցային բաժանմունքից: Փրկարարները մարմինները հայտնաբերել են՝ ջարդելով բաժանմունքի դռները: Զոհվածները մասնավոր տրասնպորատային ընկերության աշխատակիցներն էին, ովքեր հարձակումից փրկվելու համար փակված էին մնացել սառցե բաժնում: