Հունիսի 10-ի գիշերը Ֆլորենցիայում` Իտալիայի իշխող` դեմոկրատական կուսակցության տարածաշրջանային ներկայացուցչության շենքի մոտ ռումբ է պայթել: ANSA գործակալության հաղորդմամբ, միջադեպի արդյունքում զոհեր եւ ավերածություններ չեն գրանցվել:
Միջադեպի վայր ժամանած ոստիկանների պարզաբանմամբ, պայթուցիկ սարքը երեք փոքր չափերի գազի բալոններից է բաղկացած եղել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Դեմոկրատները վերջերս են հաղթանական տարել` Եվրախորհրդարանի եւ տեղական ընտրություններում: Ֆլորենցիան երկրի ներկայիս վարչապետ եւ կուսակցության քարտուղար Մատեո Ռենցիի ծննդավայրն է: Նախկինում նա Ֆլորենցիայի քաղաքապետն է եղել:





























