Անգլիայի հավաքականի երկրպագու Թոնի Բադամսը որոշել է անսովոր եղանակով արտահայտել իր աջակցությունը ազգային հավաքականին, որը պետք է մասնակցի Բրազիլիայում ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: 46-ամյա տղամարդը որոշել է իր տունը ամբողջապես զարդարել Անգլիայի հավաքականի դրոշներով, հաղորդում է Mirror-ը: Բադամսը իր տանը կախել է 300 տարբեր դրոշներ ու անգլիայի հավաքականի խորհրդանշանով շապիկներ, հաղորդում է Gazeta.ru-ը:
«Ինձ դուր է գալիս, երբ ինձ անվանում են իսկական երկրպագու»: Միեւնույն ժամանակ ֆանատի կինը հայտարարել է. «Սկզբում ես նրան խնդրեցի մի քանի դրոշներ կախել, որին ամուսինը պատասխանել է. «Նման իրադարձությունը 4 տարին մեկ անգամ է կրկնվում, ուստի եկ դրոշները ամենուր կախենք»:





























