Իսպանական Լա-Ռոկա-դել-Վալսե քաղաքում բացվել է շների համար աշխարհում առաջին ջրային առողջարանը, հաղորդում է The Daily Mail-ը:
Հանգստի գոտին բաղկացած է 308 քառակուսի մետրով լողավազանից եւ տարբեր կատեգորիաների հյուրանոցային համարներից:
Ջրավազան այցելությունը շան եւ տիրոջ համար արժե 13 եվրո: Կենդանիների համար պատրաստել են փչովի նավակներ եւ մատրասներ, գնդակներ, եւ ալիքասահքի համար մինի-տախտակներ, աստիճաններ: Մարդկանց թույլ են տվել մտնել լողավազան, սակայն դրա խորությունը՝ 60 սմ, նախատեսված է շների համար:
Հյուրանոցի վճարը կախված է համարի տեսակից. մեկ սենյականոց համարը օրական արժե 15 եվրո, երկսենյականոցը՝ 25 եվրո, իսկ «նախագահական համարը»՝ 45 եվրո:
Ամառային սեզոնի ավարտից հետո կգործի՞ արդյոք առողջարանը, դեռեւս չի հաղորդվում:





























