Աֆղանստանի արեւմուտքում, Քանդահար նահանգում, անհայտ անձինք առեւանգել են Քանդահարի համալսարանի 32 դասախոսների: Նահանգի ներկայացուցիչը հաղորդել է, որ ծայրահեղականները հարձակվել են Գազնի նահանգ մանկավարժներին տեղափոխող ավտոբուսի վրա, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Հարձակումից հետո մանկավարժներին անհայտ ուղղությամբ են տարել: Տուժածների մասին դեռեւս տեղեկատվություն չկա:





























