Բելառուսի պետանվտանգության կոմիտեն հայտարարել է երեքշաբթի օրը Քութայիսի-Մինսկ չվերթի օդանավի առեւանգման փորձի մասին:
«Օդանավի անձնակազմի հրամանատարին ուղեւորերից մեկն օդանավը պայթեցնելու սպառնալիքով գրություն է ուղարկել եւ պահանջել փոխել չվերթի ուղղությունը՝ դեպի եվրոպական երկրներից մեկը», - «Ինտեֆաքսին» փոխանցել են ՊԱԿ-ի մամուլի ծառայությունում:
Այդ պահին օդանավում 32 ուղեւոր եւ անձնակազմի չորս անդամ էր գտնվել:
Արդյունքում օդաչուներին հաջողվել է օդանավը վայրէջքի բերել Մինսկի ազգային օդանավակայանում: Վայրէջքից հետո օդանավ են բարձրացել ՊԱԿ-ի հակաահաբեկչական վարչության եւ «А» խմբի ներկայացուցիչները: Նրանք բանակցություններ են վարել գրությունը փոխանցած անձի հետ, որը Վրաստանի քաղաքացի է՝ ծնված 1973 թ.: Բանակցությունների արդյունքում հանցագործը համաձայնել է լքել օդանավը եւ կամավոր հանձնվել ՊԱԿ-ի աշխատակիցներին:
Ձերբակալվածի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ Բելառուսի Հանրապետության ՔՕ 311 հոդվածի 2-րդ մասով (օդանավի առեւանգում կամ գրավում՝ առեւանգման նպատակով): Իրավապահ մարմինները քննչական գործողություններ են իրականացնում:





























