Առաջին փուլի քվեարկության ընթացքում Իսրայելի նախագահի թեկնածուներից ոչ մեկը Քնեսեթի պատգամավորների մեծամասնության ձայնը չի ստացել: Այս մասին հայտարարել է Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնը՝ խորհրդարանի ամբիոնից ընթերցելով քվեարկության արդյունքները, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Վճռական երկրորդ փուլում նախագահի պաշտոնի համար կշարունակեն պայքարել առաջին փուլի երկու առաջատարները՝ Քնեսեթի նախկին նախագահ, իշխող կոալիցիան գլխավորող «Լիկուդ» աջ կուսակցության անդամ Ռեուվեն Ռիվլինը, որը հավաքել է 44 ձայն, եւ ներքին գործերի նախկին նախարար, նույնպես իշխող կոալիցիայի կազմում ընդգրկված «Խատնուա» ձախակենտրոն կուսակցության անդամ Մեիր Շիտրիտը, որը հավաքել է 31 ձայն:





























