Կրակովի Ռոնալդ Ռեյգանի անվան Կենտրոնական հրապարակում հայտնված միզող հուշարձան-շատրվանը պատկերում է համաշխարհային պրոլետարիատի առաջնորդ Վլադիմիր Լենինին,  փոխանցում է Radio Krakow-ը:

Դեղին փոքր հուշարձանն ստացել է «Ապագայի շատրվան» անվանումը: Չի նշվում, թե ով է հեղինակը: Տարօրինակ շատրվանը քաղաքի բնակիչների եւ զբոսաշրջիկների մոտ տարբեր զգացմունքներ է առաջացրել: Ոմանք միզող Լենինի հայտնվելը ծիծաղով են ընդունել, սակայն շատերն էլ բողոքել են Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդին ծաղրելու դեմ: Եղել են նաեւ այնպիսիք, ովքեր ընդհանրապես դեմ են Կրակովում Լենինի ի հայտ գալուն, փոխանցում է  Lenta.ru-ն:

Հուշարձանը հրապարակում է հայտնվել հունիսի 9-ի երեկոյան եւ այնտեղ կմնա եւս մի քանի օր: Ավելի ուշ քանդակը կտեղափոխեն Լազնյա-Նովա թատրոնի բակ, որը նույնպես գտնվում է Նովայա Գուտա թաղամասում: