Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին խորհրդարանին առաջարկել է արտակարգ դրություն հայտարարել երկրում՝ Մոսուլի դեպքերի կապակցությամբ, փոխանցում են Իրաքի լրատվամիջոցները:

Վարչապետի հանձնարարությամբ զորքերը մարտական պատրաստականության վիճակի են բերվել: Վարչապետն իր որոշումը հայտնել է  Բաղդադում՝ հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ, որը գումարվել է «Իրաքի եւ Լեւնատայի իսլամական պետության» խմբավորման գրոհայինների կողմից Նայնավա նահանգը (վարչական կենտրոնը՝ Մոսուլ) գրավելու կապակցությամբ, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ներկայումս ծայրահեղականները շարունակում են հարձակումը ՝ վերահսկողություն հաստատելով նոր նահանգներում,  վտանգի տակ է նաեւ Սալահ էդ Դին նահանգը: