Մեծ Բրիտանիայի խորհրդարանը ներկայումս մի օրինագիծ է քննարկում, համաձայն որի առաջարկվում է արագության գերազանցման համար տուգանքը 10 հազար ֆունտ ստեռլինգի հասցնել: Daily Mail-ի հաղորդմամբ, ներկայումս հիշյալ տուգանքը չորս անգամ քիչ է կազմում:
Ակնկալվում է, որ հիշյալ օրինագծի ընդունումը կարող է մեծ հասարակական ռեզոնանս առաջացնել: Բրիտանացի վարորդներն առանց այդ էլ իրենց թագավորության «կթու կովն» են համարում: Երկրում տարեկան 140 հազարից ավել վարորդներ են տուգանվում` արագության գերազանցման համար, հաղորդվում է Gazate.ru-ն:
Բացի այդ, առաջարկվում է ավտոմեքենա վարելիս բջջային հեռախոսով խոսելու համար նախատեսված տուգանքը եւս 4 անգամ բարձրացնել` 4 հազար ֆունտ ստեռլինգի հասցնելով:





























