Քնեսեթի նախկին խոսնակ, իշխող կոալիցիան գլխավորող «Լիկուդ» աջ կուսակցության անդամ Ռեուվեն Ռիվլինն ընտրվել է Իսրայելի տասներորդ նախագահ, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում նրա օգտին են քվեարկել Քնեսեթի (Իսրայելի խորհրդարանը) 120 պատգամավորներից 63-ը: Երկրորդ փուլում նրա մրցակիցն էր ներքին գործերի նախկին նախարար, «Խա-տնուա» («Շարժում») ձախակենտրոն կուսակցության անդամ Մեիր Շիտրիտը, որի օգտին քվեարկել է 53 պատգամավոր:





























