Մանչեսթերի օդանավակայանի մաքսային ծառայությունը հերոինի խոշոր խմբնաքանակ է առգրավել, որը պահված է եղել Պակիստանից բերված ձեռագործ գորգերում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ըստ իշխանությունների՝ առգրավվել է միլիոնավոր դոլարներ արժողությամբ 50 կգ թմրանյութ:
Մաքսայինի աշխատակիցները շարունակում են զննել բեռը:
Լոնդոնում այս գործով ձերբակալվել, իսկ այնուհետեւ գրավի դիմաց ազատ է արձակվել երկու տղամարդ:





























