Կայծակը հարվածել է British Airways ավիաընկերության ինքնաթիռին, որը իրականացնում էր Լոնդոնից Մոսկվա չվերթը, երեքշաբթի «Ինտերֆաքս»-ին հաղորդել է «Դոմոդեդովո» օդանավակայանի ներկայացուցիչ Դարյա Կորշունովան:
«Լոնդոն-Մոսկվա չվերթի իրականացման ժամանակ ինքնաթիռին հարվածել է կայծակը, օդանավը հաջողությամբ վայրէջք է կատարել «Դոմոդեդովո» օդանավակայանում: Ուղեւորներին սպասարկել են անմիջապես ժամանելիս», ասել է Կորշունովան:
Այժմ ավիաընկերության տեխնիկական ծառայությունները ստուգումներ են անցկացնում անսարքությունների հայտնաբերման եւ հետագա շահագործման նպատակով: Մոտ ժամանակներս ավիաընկերությունը որոշում կընդունի չվերթի ժամի տեղափոխման անհրաժեշտության մասին:





























