Աթենքի եւ ամբողջ Հունաստանի Իերոնիմ արքեպիսկոպեսը ընդունել է Հունաստանի նոր կառավարության անդամների երդումը, որի կազմը հայտարարվել էր նախօրեին:

Արարողությունը տեղի է ունեցել նախագահական պալատում Կարոլոս Պապուլյանիսի եւ վարչապետ Անտոնիս Սամարասի ներկայությամբ: Այն ուղիղ եթերով հեռարձակել են հեռուսաալիքները:

Նախարարների կաբինետի անդամները երդվել են Սուրբ Երրորդությանը հետեւել սահմանադրությանը եւ օրենքներին, ծառայել ժողովրդի շահերին: Երդման արարողությունից հետո առաջին նիստին կառավարությունը կհավաքվի ամբողջական կազմով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Արարողությանը ներկա չէր նախկին փոխվարչապետ, ԱԳՆ Էվանգելոս Վենիզելոսը, քանի որ վերջինս առավոտյան հոսպիտալացվել է ստամոքսի ցավերով եւ հետազոտություն է անցել, սակայն նախատեսվում է, որ կաբինետի նիստին ներկա կլինի:

Սպասվում է, որ նոր կաբինետը կշարունակի նախկին քաղաքականությունը եւ արդեն հայտարարված բարեփոխումները: