Համացանցում Ringly-ի՝ կանացի սմարթ-մատանու նախնական պատվերներ են ընդունվում, որը ազդարարում է սմարթֆոնի ստացած ծանուցումները՝ մատին վիբրացիա հաղորդելով եւ փոքրիկ լուսադիոդը թարթելով:
Նորաձեւ եւ ոճային աքսեսուարը օգտագործողին կհիշեցնի ծրագրած հանդիպումների մասին, կիրազեկի ստացված զանգերի, հաղորդագրությունների, էլեկտրոնային նամակների, Facebook, Twitter, Instagram եւ այլ ծառայություններով ստացված նամակների մասին:
Ծանուցումների կարգավորումները կատարվում է օժանդակ հավելվածով, որը հասանելի է ինչպես iPhone-ի, այնպես էլ Android-սմարթֆոնների համար: Օրինակ կարելի է անել այնպես, որ որոշակի անձի հաղորդագրության դեպքում Ringly-ն կանաչ գույնի ազդանշան տա, Facebook –ով հաղորդագրության դեպքում՝ կապույտ:
Գաջետն ունի վիբրացիայի չորս տարբեր ռիթմ, իսկ դրա վրայի լույսը կարող է վառվել հինգ գույնով: Ringly-ի եւ սմարթֆոնի միջեւ տվյալների փոխանակումը տեղի է ունենում Bluetooth-ի միջոցով, փոխանցում է Vesti.r-ն:
«Խելացի» մատանին պատված է ոսկու փոշու անփայլ շերտով (0,3 միկրոն), քաշը 18 կառատ է, օգտագործվում են թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր (զմրուխտ. լուսնաքար, սեւ եղեգնաքար, վարդագույն շափյուղա): Rinlgy-ի մարտկոցի լիցքը բավականացնում է երկու օր: Սարքը լիցքավորելու համար այն պետք է դնել տուփի մեջ եւ միացնել USB-լարը:
Նախնական պատվերի դեպքում նորույթն արժի 145–185 դոլար: Աշնանը, երբ սկսվեն սմարթ-մատանու մատակարարումները, այն կարժենա 195–245 դոլար: Նախատեսվում է թողարկել նաեւ Ringly-ի «արական» տարբերակ, սակայն հայտնի չէ, թե երբ դա տեղի կունենա:











