Ամերիկյան դպրոցներում միջինը շաբաթը մեկ հրազենի օգտագործման դեպք է գրանցվում: Այս մասին «Բոլոր քաղաքները` հրազենային անվտանգության համար» շարժման կողմից հրապարակված զեկույցի մեջ է նշվում:
The Washington Post-ի հաղորդմամբ, այս տարի ամերիկյան դպրոցներում 37 անգամ կրակ է բացվել: Զեկույցը հաշվի է առել հրազենի օգտագործման հետ կապված բոլոր իրադրությունը` ներառյալ ինքնասպանություններն ու դժբախտ պատահարները:
«Հրազենային» ցանկում ԱՄՆ 31 նահանգներ են ներառվել: 2012թ.-ից ի վեր ամենից հաճախ Թենեսի նահանգի դպրոցներում են կրակել` 10 անգամ, հաղորդում է ՌԻԱ-Նովոստին:
Վերջին օրինակը Օրեգոն նահանգում տեղի ունեցած միջադեպն է, որի արդյունքում երկու մարդ էր մահացել, հրաձիգը` ներառյալ:
2012թ. դեկտեմբեր ամսից ի վեր, երբ Սենդի Հուք դպրոցում 20-ամյա Ադամ Լանզան 20 աշակերտի եւ 5 ուսուցչի էր սպանել, երկրի այլ դպրոցներում հրազենի կիրառմամբ 74 միջադեպ է գրանցվել:





























