Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը իրավունք ունի աջ ծայրահեղական Ազգային-դեմոկրատական կուսակցության ակտիվիստներին ապուշ անվանել: Այսպիսի որոշում է կայացրել երկրի Դաշնային սահմանադրական դատարանը երեքշաբթի, հաղորդում է գերմանական Deutsche Welle-ը: Դատարանի որոշմամբ՝ պետության ղեկավարը կարող է ընտրել այն արտահայտությունները, որոնք հարմար է գտնում իր կարծիքն արտահայտելու համար:
Նախագահը կուսակցության ակտիվիստների նկատմամբ տհաճ արտահայտություն է թույլ տվել 2013թ. դպրոցներից մեկի բարձր դասարանի աշակերտի հետ շփվելու ընթացքում: Այդ ժամանակ Գաուկը Ազգային-ժողովրդավարական կուսակցության մասնակիցներին ապուշ է անվանել եւ կոչ արել դուրս գալ փողոց ու կանգնեցնել նրանց: Վիրավորված ակտիվիստները, իրենց հերթին, պետության ղեկավարին դատի են տվել, հաղորդում է Lenta.ru-ն:
Համաձայն մեղադրանքի, իր վերաբերմունքով նախագահը ցույց է տվել քաղաքական խոսքկապություն բունդեսթագի առաջիկա ընտրություններից առաջ: Այդուհանդերձ, կուսակցությունը չի կարողացել հաղթահարել 5 տոկոսանոց արգելքը, որն անհրաժեշտ է հանրապետության դաշնային խորհրդարանում ներկայացված լինելու համար:





























