Անգլիայում ծնված գրող Ջոան Ռոուլինգը, որը հայտնի է իբրեւ Հարրի Փոթերի մասին գրքաշարի հեղինակ, միլիոնից ավելի ֆունտ ստեռլինգ է նվիրաբերել «Ավելի լավ է միասին» քարոզչության համար՝ հանուն Մեծ Բրիտանիայի միասնականության, հայտնում է BBC News-ը:

Ռոուլինգը կարծում է, որ Շոտլանդիայի համար անկախությունը հղի է լուրջ ռիսկերով, գլխավորապես՝ տնտեսական բնագավառում: Ըստ գրողի՝ ինքը Շոտլանդիայում ապրում է արդեն 21 տարի եւ չի պատրաստվում ոչ մի տեղ տեղափոխվել, այդ պատճառով էլ իրեն անհանգստացնում է տարածաշրջանի ճակատագիրը, փոխանցում է Lenta.ru-ն:

Շոտլանդիայի անկախության հարցով հանրաքվեն նշանակված է 2014թ. սեպտեմբերի 18-ին: Եթե բնակչության մեծամասնությունն աջակցի ազգայնականներին, Շոտլանդիայի կառավարությունը, վարչապետ Ալեքս Սալմոնդի գլխավորությամբ, մտադիր է անկախություն  հռչակել արդեն 2016 թ. գարնանը: