Եվրահանձնաժողովը կարծում է, որ հազար խորանարդ մետրի համար 385 դոլար գազի գինը կարելի է ընդունելի համարել, հաղորդել է ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Գյունտեր Էթինգերը հերթական գազային բանակցությունների եռակողմ փուլի արդյունքների վերլուծության մամուլի ասուլիսի ընթացքում:
«Երբ հարցը հասնում է 385 դոլար գնի, 100 դոլար զեղչի պայմաններում, ապա ես կարծում է, որ 385 դոլարը դեռ իջեցում է եւ կարելի է ընդունելի գին համարել», - հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Երկու կողմերն այժմ Բրյուսելում են գտնվում: Դա մեզ հուսադրում է: Եվ եվրահանձնաժողովի անունից ես ցանկանում եմ ասել, որ մեր կողմից մեր ուժերի ներածին չափով կանենք ամեն ինչ արդար, կշռադատված եւ անկողմնակալ լինելու համար, որպեսզի գտնեք այդ գազային խնդրի լուծումը մինչեւ հաջորդ երկուշաբթի», - նշել է Էթինգերը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը հայտարարել է, որ պատրաստ է մեկ տարի ժամկետով երաշխավորել հազար խորանարդ մետրի համար 100 դոլար զեղչ: Զեղչի հաշվի առմամբ, Ուկրաինայի համար գինը կկազմի հազար խորանարդ մետրի համար 384.86 դոլար:
Ուկրաինայի էներգետիկայի նախարար Յուրի Պրոդանը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից առաջարկվող գազային հարցի կարգավորման մեխանիզմը անընդունելի է Կիեւի համար, ուստի այդ վեճի միակ հնարավոր լուծումը Ուկրաինան տեսնում է Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում:




























