Գերմանիայի Անսբախ քաղաքի դատավոր ստիպված է եղել պաշտոնապես դատարան հրավիրել ընտանի կատվին, գրում է Süddeutsche Zeitung-ը:
Քաղաքի երկու բնակչուհիներ դատարանում վիճարկել են կատվի նկատմամբ իրենց սեփականության իրավունքը: Նրանցից յուրաքանչյուրը փորձել է ապացուցել, որ կատուն հենց իրեն է պատկանել:
Դատավորը որոշել է այդ հարցում հիմք ընդունել հենց կատվի վերաբերմունքը: Կատվին բերել են դատարանի մոտ գտնվողն ավտոկանգառի մոտ, որպեսզի պարզեն, թե կանանցից որի գրկում է նա առավել հարմարավետ զգում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Սկզբում ոչինչ չի ստացվել, կատուն մտել է մեքենայի տակ եւ երկար ժամանակ է պահանջվել կենդանուն այնտեղից դուրս բերելու համար: Կատուն երկու կանանց գրկում էլ իրեն շատ անտարբեր է պահել:
Վեճը լուծել են լուսանկարիչները: Կանանցից մեկը դատարանին նկարներ է ներկայացրել, որտեղ կանանցից մեկը լուսանկարված է կատվի հետ ավելի երիտասարդ հասակում: Դատարանը որոշել է հենց նրան հատկացնել կատվին:





























