Շոտլանդացի մսագործ Ջեյմս Հեյգը առաջիկա ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցող հավաքականների ազգային ավանդույթներին համապատասխան համ ունեցող սահմանափակ քանակությամբ նրբերշիկներ է պատրաստել, բրիտանական լրատվամիջոցներին վկայակոչելով հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:
Շոտլանդիայի Աբերդին քաղաքի բնակչի պատրաստած նրբերշիկներն արդեն վաճառքի են հանվել: Նշվում է, որ ռուսական տարբերակում խոզի մսի եւ օղու համ է զգացվում, շվեյցարականում` խոզի մսի եւ պանրի, հոլանդականում` խոզի մսի, օշարակի եւ վաֆլու: Այս կամ այն երկրի հավաքականի` մրցաշարը լքելուն պես համապատասխան նրբերշիկները եւս կհանվեն վաճառքից:
«Քանի որ Շոտլանդիայի հավաքականը Բրազիլիա չի մեկնելու, մտածեցինք` ինչպես անել, որ մրցաշարի ընթացքում մեծ եռուզեռ լինի երկրում: Հունիսի 9-ից ի վեր, երբ մեր արտադրանքի վաճառքը մեկնարկեց, շուրջ 1500 նրբերշիկ է վաճառվել», - պատմել է Հեյգը:





























