Եմենի նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադին փոփոխություններ է իրականացրել նախարարնեի կաբինետում: Ինչպես հաղորդում է «ՍԱԲԱ» գործակալությունը, իրենց պաշտոններից զրկվել են ֆինանսների, նավթի եւ հանքային ռեսուրսների, արտաքին գործերի նախարարները:
Կառավարության կազմում փոփոխություներն իրականացվել են կապված մայրաքաղաք Սանայի բնակիչների բողոքի զանգվածային ցույցերով, ովքեր բողոքում են սննդամթերքի, ջրի ու վառելիքի թանկացման դեմ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Արդի ժամանակում Եմենում քաղաքական սուր ճգնաժամ է, որն անդրադառնում է տնտեսության ապակայունացման վրա: Իշխանություններն ի վիճակի չեն ապահովել երկրի հյուսիսային շրջանների անվտանգությունը, որտեղ պարբերաբար բախումներ են տեղի ունենում շիա ապստամբների եւ սունի ֆունդիմենտալիստների միջեւ:
Բացի այդ արդեն երկար ժամանակ հանրապետությունն «Ալ-Քաիդայի» ահաբեկիչների ապաստան է: Վերջին մի քանի տարվա ընթացքում երկրում մի քանի անգամ ահաբեկչություններ ու դիվերսիաներ են տեղ ունեցել, որոնց թիրախում են հայտնվել օտարերկրացի զբոսաշրջիկներ, արեւմտյան երկրների դիվանագիտական առաքելություններ եւ դրանց աշխատակիցներ, անվտանգության ուժեր, նավթային ենթակառույցների օբյեկտներ:





























