Քալիֆորնիայի Սան-Մարինո քաղաքի բնակիչ Ֆիլիպ Լաոյին պատկանող տարածքում անվտանգության տեսախցիկը գրանցել է մարդու, ով իր տարածք է նետում փաթեթ շան արտաթորանքով: Պարոն Լաոն ճանաչել է սեփական քաղաքապետին, հաղորդում է «Yahoo! News»-ը՝ հրապարակելով տեսանյութը:
Սան-Մարինոյի քաղաքապետը հայտարարել է, որ հունիսի 7-ին զբսնում էր կնոջ՝ Լիզ Նայերի ուղեկցությամբ, երբ «տեսել է փաթեթը մայթին»: Հոլովակում երեւում է, որ տիկին Նայերն ամուսնուն ցույց է տալիս պարոն Լաոյի տարածքը, իսկ նա ճարպիկ շարժումով փաթեթը նետում է, շարունակում քայլել, հաղորդում է «NEWSru.com»-ը:
Հայտնաբերելով տհաճ նվերը՝ Լաոն տեսախցիկի ձայնագրությունն ուղարկել է տեղի ոստիկանություն: Քաղաքապետը չի հերքել, նա խոստովանել է կատարծան ու նույնիսկ պարոն Լաոյին նամակ է հղել, ներողություն խնդրել ու վստահեցրել՝ այլեւս չի կրկնվի:
Տան տերը Նայերի պահվածքը պատահական չի համարում. քաղաքապետի եւ պարոն Լաոյի հարաբերությունները մինչ այդ էլ լարված էին, երբ վերջինս բացահայտ քննադատել էր քաղաքապետին քաղաքային խորհրդի ժողովների ընթացքում եւ հանդես եկել շների զբոսանքի համար նոր հրապարակի շինարարության, ֆերմերային շուկայի կազմակերպման դեմ:
Տեղական ռադիոկայանին տված հարցազրույցում Լաոն խոստովանել է, որ դեն չի նետելու փաթեթն ու դրա պարունակությունը. նա ծրագրում է այն իր հետ վերցնել քաղաքային առաջիկա նիստին:





























