ԱՄՆ-ի չի ամաչում ագրեսիվ գերիշխանության մոդելի կիրառումից: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, Երեւանում լրագրողներին հայտարարել է ռուսական «Վեստի» հեռուստահաղորդման մեկնաբան Դմիտրի Կիսիլեւը՝ Հայաստանի ԱԺ-ում պատգամավորների եւ մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
«21-րդ դարի սկզբին ամերիկացիները սկսեցին կառուցել իրենց մոդելը՝ օգտվելով սեպտեմբերի 11-ից: Դա միանշանակ ագրեսիվ գերիշխանության մոդել է: Ռուսերեն դա անվանում են «համաշխարհային գերիշխանություն»: Մենք դրա մասին լսում ենք Օբամայի գրեթե բոլոր ելույթներում եւ Վեսթփոինթում, եւ Նորմանդիայում»,-հայտարարել է ռուս մեկնաբանը:
«Մյուս կողմից, եվրասիական մոդելը բազմաշերտ աշխարհի մոդել է, «որի դեպքում Հայաստանը մնում է հայկական, Չինաստանը՝ չինական, որի դեպքում ոչ ոք ոչ մեկին որեւէ սոցիալական մոդել չի պարտադրում, ինչպես ամերիկացիները պարտադրում են իրենց պատենտը»,-հայտարարել է Կիսիլեւը:




























