Աշխարհում օտարերկրյա ռազմակայանների 95 տոկոսը ամերիկյան են: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, լրագրողներին հայտարարել է ռուսական «Վեստի» հեռուստահաղորդման մեկնաբան Դմիտրի Կիսիլեւը՝ Հայաստանի ԱԺ-ում պատգամավորների եւ մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

«Ամերիկայն հայտարարում է, որ մտահոգված է գլոբալ անվտանգությամբ: Այդ երկիրը ուռճացրել է իր ռազմական բյուջեն այնքան, որ այն աշխարհի գումարային ռազմական բյուջեի կեսն է կազմում: Աշխարհում օտարերկրյա ռազմակայանների 95 տոկոսը ամերիկյան են, բայց ԱՄՆ-ը, ըստ էության, երբեք որեւէ մեկին չի պաշտպանել: Իրաք, Լիբիա, Սիրիա, Եգիպտոս, Ուկրաինա, ամեն տեղ արյուն, տանջանքներ ու մահեր»,-հայտարարել է Կիսիլեւը:

Այդ առումով, ըստ նրա, շատ կարեւոր է չպարտվել տեղեկատվական պատերազմում: «Եթե Ռուսաստանն այդ պատերազմում պարտվեր, Սիրիայում ռմբակոծություններ կսկսվեին: Կարող է չազատագրվեր Ղրիմը»,-ընդգծել է ռուս մեկնաբանը:

Նա վստահություն է հայտնել, որ վեհ նպատակները, որոնք գրավում են շատ մարդկանց եւ անկեղծ քաղաքացիների, հաճախ օգտագործվում են որպես շղարշ տեղեկատվական պատերազմներում եւ կործանարար աշխատանքներում: