Եվրոպացի ճարտարագետները գերթեթեւ եւ ծալովի հեծանիվ են ստեղծել: Bike Intermodal-ի նախագիծը կշռում է ընդամենը 7,5 կգ, իսկ ծալած վիճակում ունի 50-40-15 սմ չափեր:

Հեծանիվն ունի ֆուտուրիստական դիզայն եւ կարող է իրենից սովորական երկակնանի փոխադրամիջոց ներկայացնել, ինչպես էլեկտրոբայքը, հաղորդում է MigNews.ru-ն:

Ինչպես գրում է լյուքսեմբուրքյան Wort պարբերականը, առաջին դեպքում այն արժե մոտ 1 000 եվրո, երկորդ դեպքում՝ 1 500 եվրո: Ներկայումս Bike Intermodal-ը բանակցություններ է վարում մեքենաշինական արդյունաբերության մի շարք ընկերությունների հետ:  ԵՄ բյուջեից այս նախագծի ֆինանսավորումը կազմել է 1,53 մլն եվրո: