Շվեյցարիայում տուն են կառուցել առանց քիմիական նյութերի օգտագործման: 15 բնակարաններով շինությունը կառուցել են Ցյուրիխի մոտակայքում՝ Լայմբախ կոմունայում: Շինարարության ընթացքում չեն օգտագործել քիմիական ներկեր եւ սոսինձ, լուծիչներ, նավթանյութեր:
Բացի այդ, շինարարական քարերը պատել են ծածկույթվ, որն արգելափակում է բջջային հեռախոսների ազդանշաններն ու ռադիոալիքները, գրում է իտալական «Stampa»-ն: Տունը նախատեսված է անձանց համար, ովքեր տառապում են քիմիական նյութերից ունեցած ալերգիաներից, հաղորդում է «MigNews.ru»-ն:
Հիվանդությունն ունի տարբեր ախտանշաններ՝ մաշկի բորբոքվածություն, գլխացավեր, շնչառության արգելակումներ, մկանային ցավ, սրտխառնոց: Ալերգիան համարում են վատ էկոլոգիայի հիվանդություն, որն առաջանում է մեծ քաղաքների բնակիչների շրջանում:
Նախագիծն իրականացվել է «Healthy Life and Living Foundation» ասոցացիայի աջակցությամբ:





























