Հունիսի 11-ին Կոնգրեսի՝ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության հարցերով հանձնաժողովում, որը հայտնի է նաեւ որպես ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողով անվամբ, հայ-ադրբեջանական հարաբերությունների թեմայով լսումներ են տեղի ունեցել:

Դրանց մասնակցել են Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Էրիկ Ռուբինը: Իր խոսքում նա նշել է, որ ԱՄՆ-ն ամեն ինչ անում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: «Մենք հույս ունենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհամաձայնեն մոտ ապագայում հանդիպել կառուցողական երկխոսության շարունակության համար»,- հայտարարել է նա:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն կարեւոր դեր է խաղում տարածաշրջանում: Ռուբինն ընդգծել է, որ ԱՄՆ-ն «աշխատում է գործընկերների հետ Ռուսաստանից եւ Ֆրանսիայից, հակամարտության կարգավորման համար»:  «Կարծում եմ, առաջընթացը հնարավոր է: Այժմ մեր նպատակն է առաջիկա ամիսներում նախագահների հանդիպում կազմակերպել: Այս հարցում լավատեսորեն եմ տրամադրված»,- հայտարարել է Ռուբինը:

Ինչ վերաբերում է նոր առաջարկություններին, նա նշել է, որ համանախագները հենվում են Մադրիդյան սկզբունքների վրա, յուրաքանչյուր հայեցակարգ պետք է նման լինի մադրիդյան սկզբունքներին:

Միեւնույն ժամանակ, հանձնաժողովի նախագահ Քարդինի խոսքով, առաջընթացը բանակցություններում դրական կազդի տարածաշրջանում կայունության վրա: