Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում իրավիճակը վատթարացել է: Այս մասին ԱՄՆ-ում Հելսինկյան հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարոտւղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հացերով տեղակալի օգնական Էրիկ Ռուբինը:
«Մենք մտահոգություն ունենք Ադրբեջանում ժողովրդավարության զարգացման եւ մարդու իրավունքների պաշտպանության համար մթնոլորտի առնչությամբ, որը վատթարացել է»,-հայտարարել է նա:
Միաժամանակ, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Թոմաս Մելիան նշել է, որ նրանք, որոնք փորձում են խոսել կոռուպցիայի եւ թափանցիկության մասին, բանտ են ընկնում:
Իր հերթին, ժողովրդավարության աջակցման ազգային հիմնադրամի ներկայացուցիչ Մարիամ Լանսկոյը նկատել է, որ Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվն աճում է, եւ կառավարությունը չի կատարում Եվրոպական դատարանի բազմաթիվ որոշումները ու խախտում է մարդու իրավունքները:





























