Հունիսի լույս 12-ի գիշերը Արիզոնայի Փրեսքոթ Վելիում կալանավորվել է 39-ամյա ամերիկացին, որը Լուսնի վրա կրակելու փորձ էր կատարել:
Չարագործի ընկերուհին ոստիկանություն էր դիմել՝ հայտնելով, որ ընկերը երկնքի ուղղությամբ հրաձգություն է սկսել, փոխանցում է Informing.ru-ն:
Իրավապահներն անհապաղ դեպքի վայր են մեկնել եւ ձերբակալել տղամարդուն: Վերջինս բաժանմունքում պատմել է, որ երկնքում Հալեյի գիսաստղն է տեսել, հետո ցանկություն է առաջացել Լուսնի վրա կրակելու:
Տղամարդուն մեղադրանք է ներկայացվել շրջապատի անվտանգությանը սպառնալիք ստեղծելու, հասարակական կարգը խախտելու, ապօրինի զենքի եւ կալանավորվելիս դիմադրություն ցուցաբերելու համար:





























