Հարավաֆրիկյան ոստիկանությունը ձերբակալ է մի տղամարդու, ով կերել է իր նախկին ընկերուհու նոր սիրեցյալի սիրտը:
Միջադեպը տեղի է ունեցել Քեյփթաունից ոչ հեռու գտնվող գյուղերից մեկում: Զոհը 62 տարեկան էր, նա սպանվել էր կրծքին հասցված դանակի հարվածից, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սպանության մեջ մեղադրվողը ձերբակալվել է, ենթադրվում է, որ նա Զիմբաբվեից է:
Ոստիկաններն ու հանցագործության վկաները հոգեբանական օգնության կարիք ունեն:





























