Չինացի ֆուտբոլասերները բժշկական կեղծ տեղեկանքներ են գնում՝ աշխատանքի չգնալու եւ ֆուտբոլի 2014թ.  աշխարհի առաջնությունը դիտելու համար, տեղեկացնում է CNN-ը:

50 դոլարով կեղծ տեղեկանքներ ձեռք բերելու հնարավորություն ընձեռող ծառայության  հայտնիությունը կարելի է բացատրել նրանով, որ 2014թ. աշխարհի առաջնության խաղերն սկսվելու են, երբ Չինաստանում ուշ գիշեր է լինելու կամ վաղ առավոտ:

Ֆուտբոլի երկրպագուները 50 դոլարով կնիքներով եւ իսկական ախտորոշումներով բժշկական տեղեկանքներ են ստանում, փոխանցում է Gazeta.ru-ն:

Աշխարհի առաջնությունը մեկնարկում է այսօր՝ Բրազիլիա-Խորվաթիա խաղով: Հանդիպումը սկսվելու է  մոսկովյան ժամանակով 00.00-ին:

Այլ նորություններին, նյութերին եւ վիճակագրությանը կարելի է ծանոթանալ 2014թ.  աշխարհի առաջնության էջում: