Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոնշենկոն իր նախընտրական քարոզարշավի վրա 96,4 մլն գրիվնա է ծախսել: «Նախընտրական հիմնադրամի ձեւավորման մասին» համապատասխան զեկույցն այսօր` հունիսի 12-ին, «Ուկրաինայի Ձայն» թերթում է հրապարակվել:
Համաձայն փաստաթղթի, նախընտրական հիմնադրամի կուտակային հաշվին փոխանցված ողջ գումարը` 96 475 277,38 գրիվնայի չափով, Պորոշենկոյի սեփականությունն է հանդիսացել, հաղորդում է «ԼԻԳԱԲինեսԻնֆորմը»:
Հիշյալ գումարից նախընտրական քարոզարշավի համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերմանն է ուղղվել 4,029 մլն գրիվնա, լրատվամիջոցներին` 82,379 մլն գրիվնա: Մնացած գումարները քարոզարշավի հետ կապված այլ ծախսերն են կազմել:





























