Նախաքննչական դատարանը հինգշաբթի Վենետիկի քաղաքապետ Ջորջիո Օրսոնիին, ով ձերբակալվել էր հունիսի 4-ին 34 քաղծառայողների եւ ձեռնարկատերերի հետ վենետիկյան «Մովսես» ծովածոցում պաշտպանական արգելքների համակարգի վերազինման համաչ կաշառք վերցնելու կասկածանքով, ազատել է տնային կալանքից, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

ANSA գործակալությամբ հաղորդմամբ, 2010թ. ընտրված քաղաքապետի գործով քննությունը շարունակվում է: Corriere della Sera թերթի տվյալներով, Օրսոնին ավելի քան կես միլիոն եվրո գումար է կաշառ վերցրել: