Հարավաֆրիկյան Հանրապետությունում կենտրոնական շրջաններից մեկում տեղի ունեցած կրոնական բախումների արդյունքում առնվազն 22 մարդ է մահացել, տեղական ոստիկանությանը վկայակոչելով, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
«Անտի-բալակա» քրիստոնեական եւ «Սելեկա» մահմեդական խմբավորման անդամների միջեւ ընդհարումները հունիսի 9 - ից 10 - ը Բամբարի քաղաքից 10 կմ հեռավորության վրա գտնվող Լիվա գյուղի տարածքում են տեղի ունեցել: Վիրավորների թիվը երեք տասնյակից էլ բարձր է: Գյուղի հարյուրից ավելի տներ հրդեհվել են, հաղորդում է ՌԻԱ-Նովոստի գործակալությունը:
ՀԱՀ-ում տիրող իրադրությունը 2013թ. դեկտեմբեր ամսի առաջին օրերին էր սրվել, երբ իսլամական գրոհայինների եւ քրիստոնեա աշխարհազորայինների միջեւ առաջին բախումներն էին գրանցվել: ՄԱԿ-ի տվյալներով, հակամարտության ողջ ընթացքում մինչեւ մեկ միլիոն բնակիչներ լքել իրենց տները: Զոհերի թիվը հազարից անց է:





























